Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսպես կոչված Իրաքի և Լևանտի <<Իսլամական պետություն>> կոչվող ծայրահեղական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այն, որ այս խմբավորման ահաբեկիչներն աչքի ընկել և ընկնում են իրենց վայրագ բարբարոսություններով, նորություն չէ քաղաքակիրթ աշխարհի համար:
Շատ ավելի զարհուրելի է, որ բարբարոսների գործողությունները հովանավորվում են այնպիսի երկրների կողմից, ովքեր իրենց հայտարարել են ժողովրդավար աշխարհի մի մաս: Այլևս գաղտնիք չէ, որ ԻԼԻՊ-ի հովանավորների մի ստվար մասը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ամենևին գաղտնիք չէ, որ ծայրահեղական ահաբեկիչները ստանում են բազմապիսի օգնություն Թուրքիայի քաղաքական վերնախավից, որոնց մեջ առանձնանում է իր համակրանքով դեպի ԻԼԻՊ-ը Թուրքիո տխրահռչակ նախագահ Էրդողանը:
Ստացվում է, որ Թուրքիան, շարունակելով 20-րդ դարի սկզբի իր հակամարդկային արարքները, այժմ էլ ֆինանսավորում է մի այնպիսի կազմակերպության, որի խղճին է ծանրացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը , հայկական, արաբական և ասորական սրբությունների ոչնչացումը:
Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է վերջ դնել այս վայրագություններին՝ պատժելով ահաբեկիչներին և նրանց հովանավորողներին:
ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն
Փոխատենապետ Վազգեն Մեսրոպյան
Քանի որ եղածը չեք կարողանում պաշտպանել, դար համար բոլոր քրեածինները ամեն օր եկեղեցի են կառուցում, որ մեղքերը քավող շինություններ ունենան:Դեռ շատ տեղ կա, թող տեղը կառուցեն:Անտուն մարդիկ կպատսպարվեն հայեցի տարբերակներով: