Ալեսսանդրո Ֆլորենցին Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Կալյարիի» (2:0) դարպասը 13-րդ րոպեին գրավելուց հետո վազել է տրիբունա եւ խփած գոլը նշել 82-ամյա տատիկի հետ: Վերադառնալով խաղադաշտ՝ նա մրցավարից դեղին քարտ է ստացել:
«Տատիկս 82 տարեկան է: Նա ոչ մի անգամ ստադիոնում չէր եղել: Այն բանից հետո, երբ ես խաղացի հավաքականում, նա ասաց, որ կգա ստադիոն՝ իմ խաղը կենդանի տեսնելու, եւ ես գոլ կխփեմ», – պատմել է Ֆլորենցին Sky Sports Italia-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ greadgoals.com-ի
Կարդացեք նաև