Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքելհյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջիրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականությանիրավունքով պատկանել է միայն ամուսիններին:
Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չընդունել դրանց առկայության փաստը: Մինչդեռ, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Դա հաշվի առնելով՝ քննիչը պետք է քննարկեր տղամարդու արարքում ինքնիրավչության հանցակազմի առկայությանհարցը, ինչը չի արել: Իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ: Դատախազությունը ևս դրսևորել է անթույլատրելի անգործություն:
Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Գլխավոր դատախազության ոչ բարեխիղճ գործողությունների հետևանքով կինը զրկվել է իրավական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:Պաշտպանը Գլխավոր դատախազությանը հորդորում է քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը և կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած դատախազին:
Պաշտպանի աշխատակազմ