Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը չտեսավ տառասխալը եւ մի քիչ էլ խոսեց նախագահի մասին

Սեպտեմբեր 21,2014 23:48

OLYMPUS DIGITAL CAMERAՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի հրավիրած հավաքում իր ելույթն սկսեց հավաքի մասնակիցներից մեկի ձեռքի պաստառի վրա գրվածն ընթերցելով. «Տոնդ շնորհավոր, ընդիմություն» ու շարունակեց. «Տոնը միայն ընդդիմությանը չէ: Տոնը Հայաստանի բոլոր քաղաքացիներինն է, ամբողջ Հայաստանինն է: Բայց պլակատի մեջ, այնուամենայնիվ, իմաստ կա: Իմասնտ այն է, որ ցավոք սրտի, Այսօրվա Հայաստանի իշխանությունները, քաղաքական վերնախավը այդքան քիչ արձագանքում է տալիս անկախության տոնին, որ մենք իրենց փոխարեն այս տոնով այս արժեքների կրողը պետք է դառնանք: Մենք արդեն որերորդ տարին է, նշում ենք անկախության տոնը: Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք այդքան քաղցրությամբ, այդքան իմաստալից ձեւով, այդքան կյանք ու հոգի դրա մեջ դրած՝ չի շնորհավորում մեկը՝ մյուսին, որքան մենք իրար: Որովհետեւ ՀԱԿ-ը, նախկինում՝ ՀՀՇ-ն, այն քաղաքական ուժն է, որը հիմնադրել, նվաճել է անկախությունը Հայաստանի՝ ի տարբերություն շատ պետությունների, որոնց գլխի վրա ուղղակի ընկավ այդ անկախությունը: Դրա համար էլ ասում ենք՝ տոնդ շնորհավոր, ընդդիմություն: Բայց նաեւ ասում ենք, որ սա խայտառակություն է, այսպես չպիտի լիներ: Պիտի լիներ այնպես, որ այս տոնը շնորհավոր լիներ ամբողջ Հայաստանի համար եւ հատկապես, առաջին հերթին՝ իշխանությունների համար: Իսկ այդ պահը մի օր գալու է, երբ Հայաստանը կունենա իշխանություն, որի համար սա լինելու է առաջնային, ամենակարեւոր տոնը:

Մի քիչ էլ նախագահի մասին խոսենք: Նաեւ այն պատճառով, որ իրականում անկախության արժեքը այն է, որ ժողովուրդը իր բախտը վերցնում է իր ձեռքը: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս. Արդյո՞ք հայ ժողովուրդը այսօր իր բախտը պահում է իր ձեռքում, իր ճակատագրի տերն է: Ոչ:

Հոկտեմբերի 10-ը, հավատացեք, լինելու է այն պատմական հազվագյուտ օրերից, որ ժողովուրդը ճակատագիրը վերցնում է իր ձեռքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930