Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հակաիշխանությունը մսխել է Հայաստանի անկախության բոլոր արժեքները»

Սեպտեմբեր 21,2014 22:23

Հայաստանի Անկախության 23- ամյակին նվիրված տոնական հավաքի ժամանակ ողջունելով հավաքվածներին՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց.

«Բոլոր ժողովուրդների մեջ մի տոն կա, որը ժողովուրդն է կերտում: Մեկը եկեղեցին է, մեկը՝ Քրիստոսի տոնը, մյուսը՝ կանանց տոնն է: Բայց մի տոն կա, որին մասնակցում է ժողովուրդը եւ ինքը կերտում իր տոնը՝ սեփական անկախության տոնը:

Հայ ժողովրդի պատմության մեջ ամենաբարձր մասնակցություն ունեցող միջոցառումը, որը կոչվեց հանրաքվե: 23 տարի առաջ այս օրը Աստծո կաքով, մեր նախնիների ցանկությամբ, մեր զոհված ընկերների մուրազով հայ ժողովուրդը եկավ, քվեարկեց եւ 2 միլիոն 48 հազար մարդ իր կամքով, սիրով, ոգեւորությամբ քվեաթերթիկը գցեց եւ կերտեց մեր երկրի անկախությունը: Սա հեքիաթ էր: Երբ քաղաքացին իր կամքով իր երկրի ճակատագիրը, իր երեխայի ապագան իր քվեաթերթիկով քվեարկում է, դրանից բարձր արժեք չկա: Մեր անկախությունը մենք վաստակել ենք դժվարությամբ, զոհերով, անլույս տարիներով: Մեր ժողովուրդը դիմացավ բոլոր դժվարություններին, որը կոչվում է բանակի ստեղծում, սեփական երկրի անկախության ինստիտուտների վերականգնում, սեփական Ազգային ժողովի ընտրություններ…ընտրեց, ուժեղացավ, դարձավ միջազգային կառույցի, համաշխարհային ընտանիքի անդամ, ունեցավ իր արժանապատվությունը, հպարտությունը: Առաջին անգամ 600 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովրդի ողնաշարը ձգվեց, ուժեղացավ եւ կանգնեց հայը որպես Հայաստան երկրի տեր…

Բայց ցավոք սրտի, այսօր հայտնվել ենք մի վիճակում, երբ սեփական հակաիշխանությունը, որը միշտ երազել է Սովետական Միության եւ այսօր էլ երազում է ռուսական իմպերիայի տակ ապրել, նա է որոշում ժողովրդի բախտը: Նրանք վերջին տարիներին մսխել են Հայաստանի անկախության բոլոր արժեքները, ամբողջ սեփականությունը, քաղաքականություն որոշելու, ճակատագիր որոշելու մեր իրավունքները տվել են ուրիշին: Այսօր Հայաստանի անկախությունը սպառման, ոչնչացման ճանապարհին է: Յոթ տարի առաջ այս օրը «Մարիոթ» հյուրանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտով եւ դրան հաջորդող հանրահավաքով սկսվեց մի նոր շարժում, որը կրկին անկախությունը պահպանելու նպատակ ունի: Այսօրվա, սպասվելիք բոլոր միջոցառումները, որոնք կսկսենք հոկտեմբերի 10-ից, վերջնական արդյունքում մեկ նպատակ ունեն՝ պահպանել Հայաստան երկրի սուվերենությունը, ինքնուրունությունը, մեր, ձեր կերտած պետականությունը… Հոկտեմբերի 10-ը կլինի մեր անկախության պահպանման, անկախությանը տեր կանգնելու հաջորդ փուլը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930