Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ամենամեծ բացթողումը՝ միասնականության բացակայությունն է»

Սեպտեմբեր 21,2014 21:24

Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ երբ հայ ժողովուրդը միասնական լինի, կհաղթահարի ամենադժվարին փորձությունները:

«Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր պետականությունն է»,- անդրադառնալով օրվա խորհրդին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, որ հայ ժողովրդի համար բոլոր խնդիրների լուծումը հզոր պետությունն է, եւ միահամուռ կամքով, վստահությամբ պետք է գնալ դեպի այդ հզոր պետականության կայացում: Իսկ ամենամեծ բացթողումը, ըստ նրա, միասնականության բացակայությունն է. «Քիչ ենք աշխատում, քիչ ենք միասնական: Պետք է ինչքան կարող ենք շատ աշխատենք եւ ավելի շատ միասնական լինենք, ձեռք-ձեռք բռնած լինենք: Հենց, որ իրար մենք ձեռք-ձեռք ենք բռնում, մենք մեր բոլոր խնդիրները, ամենադժվարին փորձությունները հաղթահարում ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Ես զարմանում եմ, ինչու են Գյումրվա անտունները եվ բազմազավակ ցածր եկամուտով ընտանիքները մերժում տիկին Հերմինեի կոչին: Դա է կարծում եմ «ամենամեծ բացթողումը» պետք է գնալ, բռնել նրանց ձեռքերը միասնաբար եվ կիսվել նրանց ԹԱԼԱՆՈՎ…ճիշտ առիթն է հիմա

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930