Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ անկախության շնորհիվ ժողովուրդն ինքն իրեն կարող է տեսնել աշխարհի մեջ:
«23 տարին քիչ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհուրդին, հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ անկախությունը դարերով թրծված, կռիվների, ինքնազոհողությունների գնով տրված ինքնաճանաչման պահ է, որ ժողովուրդն վերջապես ինքն իրեն, իր դերը կարող է տեսնել աշխարհի մեջ. «Այնպես չէ, որ հենց անկախ եղար, երկնքից մանանա է թափվում: Աշխարհի հետ քո հարաբերությունները պետք է կարողանաս ճիշտ ընկալել ե՛ւ դիվանագիտորեն, ե՛ւ տարբեր մտածողական մակարդակներով: Այնպես, որ անկախությունը մեծագույն պատասխանատվություն է ե՛ւ գիտակից մարդու, ե՛ւ իշխանության, ե՛ւ բոլոր կառույցների համար»:
Նա հավելեց, որ անկախությունը մեծ արժեք ունի յուրաքանչյուր մարդու համար, իսկ Հաայաստանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար չէ. «Պետք է չմոռանանք հսկայական սփյուռքը, որն իր միտքն, իր հոգին ուղղորդում է դեպի Հայաստան, դեպի խարսխակայան: Այս ամենը հսկայական ճնշում, հսկայական պատասխանատվություն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ