Այսօր` սեպտեմբերի 21-ին, երգիչ Անդրեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով:
«Կարծում եմ` ցանկացած արտիստի համար սա ամենասպասված կոչումն է: Շատ ուրախ եմ, որ հենց այսօր` ՀՀ Անկախության 23-ամյակին, արժանացա այս բարձր գնահատականին»,-ասում է երգիչը:
Անդրեն նաև նշեց, որ անչափ հուզված է ու շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար. «Այս պահից սկսած պատասխանատվությանս զգացումն է՛լ ավելի մեծ է լինելու: Իհարկե, միշտ եմ մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել իմ աշխատանքին, բայց այսօրվանից սկսած ավելի մեծ ոգևորությամբ եմ աշխատելու… սրանք միայն խոսքեր չեն»:
Հիշեցնենք, որ Անդրեն արդեն շուրջ 20 տարի է, ինչ բեմական գործունեություն է ծավալում: Այս ընթացքում երգիչը տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ 13 անգամ արժանացել է «լավագույն երգչի» կոչմանը, թողարկել է 6 ձայնասկավառակ, պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք մրցույթներում, ինչպես նաև, 2006 թ-ին դարձել է առաջին հայ երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Կարդացեք նաև
«Իսկապես, շատ ուրախ եմ և շնորհակալ բոլոր մրցանակներիս և պարգևներիս համար, սակայն ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ինձ համար ամենաբարձր գնահատականն է, իհարկե, հանդիսատեսի սիրուց և հարգանքից հետո»,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն:
Ոչինչ, թող արդեն ջահելներին էլ տան կոչումներ: Միեևնույնն ա, դա բան չի փոխում, ուղղակի մարդն է իրեն լավ զգում: Ավաղ կոչում ունեցող միջակություններ էլ կան: