Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերվել է կնոջ այրված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գալստյանը Երևանում հայտնի «Օժիտ» խանութների ցանցի և ևս մի քանի հանրաճանաչ առևտրային ընկերությունների տնօրենն էր: Նրան սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գալստյանի թոռը՝ 23-ամյա Ալբերտ Մոմջյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: