Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որին մենք հասել ենք երկար տարիների պայքարի ու հայ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ:
Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:
Հայաստանի անկախությունն այն գաղափարն է, որին ձգտել են մեր հայրերն ու պապերը, որի համար մարտնչել են մեր եղբայրները և որի պահպանումը ներկա սերնդի սուրբ գործն է: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ և լավ աշխատանքով կկարողանանք ապահովել և պահպանել մեր հայրենիքի զարգացումը կյանքի բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, և կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Կարդացեք նաև
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին