Լրահոս
Օրվա լրահոսը

Լսենք ոչ միայն պարզունակ մարդկանց

Սեպտեմբեր 21,2014 12:54

Վերջերս հնարավորություն ունեցա զրուցելու հայտնի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ («Ա1+»-ի «P.S»-ի հյուրն էր), եւ նա, խոսելով իր գիտական վարկածներից մեկի մասին, խոստովանեց, որ այդ վարկածի վերաբերյալ ուներ եւ ունի կասկածներ, բայց ոչ միայն չի փորձում դրանք շրջանցել կամ թաքցնել, այլեւ  հակառակը՝ այդ կասկածները շարադրում է իր աշխատություններում:

Իսկ մի քանի օր առաջ «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերից մեկն էր տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Թեման՝ մեր պետությանը տրամադրվող վարկերի արդյունավետությունն էր: Եվ  չնայած պարոն Ասատրյանը բանավիճում էր իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ, տնտեսագետը վարկերի անարդյունավետության օրինակները հիմնականում բերում էր ոչ թե ներկայիս պրակտիկայից, այլ 90-ական թվականների՝ այն ժամանակներից, երբ ինքը իշխանության մեջ էր: (Չնայած, ենթադրում եմ, որ այսօր վիճակն ավելի վատ է):

Ինչո՞վ են այս երկու դեպքերն իրար նման: Պարզունակ մարդիկ, որոնց թվում են, անշուշտ, բոլոր քաղաքական գործիչները,  ձգտում են «հաջողության», «հաղթանակի», հաճախ «հակառակորդին ջախջախելուն», եւ այդ նպատակի համար աչքերը փակ եւ  կոտոշները տնկած առաջ են գնում: Մտավորականներն աշխատում են փնտրել եւ ասել ճշմարտությունը: Որոշեք, թե ո՞րն է պետության եւ հասարակության համար ավելի կարեւոր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930