Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը:
Անկախության գաղափարը ոչ միայն բարոյահոգեբանական կայացման ճանապարհ է, այլ առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի: Այն սեփական ժողովրդի ճակատագրի առջև ստանձնած պատասխանատվություն է և պատմական արդարության վերականգնում՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: Հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:
Անկախության իրավական ճանապարհը բռնած ժողովուրդը իրավունք չունի շեղվելու այն պաշտպանելու ուղուց, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:
Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք, անկախ ու միասնական հայրենիք:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ
Արա Զոհրաբյան