Բիլբաոյում ավարտվեց շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարը:
Եզրափակիչ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց արդեն նախորդ տուրում առաջին տեղն ապահոված հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին, իսկ Վալյեխո Պոնսն առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. Վիշվանաթան Անանդ՝ 11 միավոր, Լեւոն Արոնյան՝ 9, Ռուսլան Պոնոմարյով եւ Ֆրանսիսկո Վալյեխո՝ 5-ական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի
Կրկին ուզում եմ նշել, որ ՀՀ շախմատի ֆեդերացիան ունի մեծ անելիքներ Արոնյանի կայուն ելույթների ապահովման գործում, քանի որ նրա մոտ սխալները կրկնվում են: Պետք է մշակել ռազմավարական ծրագիր ու բոլոր ռեսուրսները ուղղել դրա իրականացմանը: Ինչքան էլ ուշադրություն չդարձնեն Էլոյի գործակցի վրա, այն ցույց է տալիս խաղացողի մակարդակի կայունության աստիճանը: Տվյալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագետների թիմ, որը պետք է մշակի ու ներկայացնի դրա իրականացման միջոցառումների ամբողջությունը: Առկա հնարավորությունները չպետք է բաց թողնել, քանի որ չենք դիմանա ոլորտում ձևավորված մրցակցությանը: Պետք է հաշվի առնել Ռ.Վահանյանի և մյուսների փորձը և միավորել դրանց պոտենցիալը հեռանկարային ծրագրերի ստեղծման ու իրականացման համար: Իսկ Լ.Արոնայանը պետք է գիտակցի իր պատասխանատվության աստիճանը ամբողջ ազգի առջև:Դրա համար պետք է մեծ նվիրվածություն ու ծով աշխատասիրություն: Նրան ումեր բոլոր շախմատիստներին ցանկանում եմ հաջողություն: