Լեհաստանի Կիելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լինում է մեր բռնցքամարտիկների կողքին, այս անգամ էլ էր մեկնել մրցավայր:
Եզրափակիչ մարտերից հետո, որտեղ Հայաստանն ուներ երեք մասնակից, ՀԲՖ նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեքսոն Մալիկի միջեւ կայացել է հավասար պայքար, սակայն մրցավարները հաղթանակը տվել են ամերիկացուն: «Հաշվի առնելով, որ Կորյունը զորամասից մեկ ամիս առաջ է դուրս եկել, նրա մրցելույթը գնահատում եմ լավ», – գրել է Արթուր Գեւորգյանը:
Մեր 75 կգ քաշային Արման Հովհիկյանը վստահ առավելության է հասել ռինգի տերերից Կամիլ Գարդզիելիկի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Կարդացեք նաև
Տգեղ միջադեպով է ավարտվել Հենրիկ Սարգսյանի եզրափակիչ մենամարտը: Մեր բռնցքամարտիկը հիանալի մարտ է վարել՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով թուրք մրցակցին, սակայն կողմնակալ մրցավարները բարձրացրել են թուրք բռնցքամարտիկի ձեռքը: Եվ միայն մեր պատվիրակության բողոքարկումից ու տեղի ֆեդերացիայի բարձրացրած աղմուկից հետո գլխավոր մրցավարն ու մրցաշարի կազմակերպիչը մոտեցել են մեր բռնցքամարտիկին եւ ոսկե մեդալն ու հաղթողի մրցանակը փոխանցել նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքն ամեն տեղ իր թրքությունն է ցույց տալիս`ամեն կարգի զարտուղի ճանապարհներով ցանկանալով առաջ տանել իր քստմնելի եսը,ամեն տեղ հայի նկատմամբ ցույց տալ իր առավելությունը:Ռազմական,քաղաքական,տնտեսական,մշակութային կյանքի, և այլ բնագավառներում,որտեղ ներկա է թուրքը,այնտեղ միշտ քստեմնելի,ստոր մի բան կտեսնես:1000 տարի է,որ թողել են իրենց քոչվոր կյանքը,բայց չեն քաղաքակրթվել:Դրան հասնելու համար նրանց գուցե ևս 1000 տարի է պետք:
իսկ ով է ասում,որ նրանք հազար տարի առաջ թողել են քոչվոր կյանքը? Քիչ շռայլ չենք նրանց նկատմամբ?
Ապրես, Հենրիկ ջան: Դու մեր հպարտություն…