Սեպտեմբերի 19-ին Արծվաբերդ գյուղի մոտակայքում զինվորական «Գազ-66» ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով զոհվել էր մեքենայի վարորդ, կապիտան Պավլիկ Մանուկյանը, եւս 12 զինծառայող վնասվածքներ էին ստացել: Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ այժմ հոսպիտալում են գտնվում վթարից տուժած 9 զինծառայող, նրանց վիճակը բարվոք է: Հոսպիտալի պետի վկայությամբ ՝ նրանցից մեկը անրակի կոտրվածք ունի: Է. Գրիգորյանը հայտնեց, որ նրանք 4-5 օրից հոսպիտալից դուրս կգրվեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ