Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունը և համագործակցությունը դարձնենք կենսակերպ». Գորիսի քաղաքապետ

Սեպտեմբեր 20,2014 22:44

goris 1Գորիսում նշվեց քաղաքացիական հասարակության օրը: «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»՝ օրվա խորհրդով քաղաքի ՀԿ-ների ներկայացուցիչները Գորիսի և տարածաշրջանի գյուղերի դպրոցներում աշակերտների առջև հանդես եկան դասախոսություններով, բնակչությանը բաժանեցին քարոզչական նյութեր: Իսկ երեկոյան ՀԿ սեկտորը հավաքվեց քաղաքի «Դիանա» հյուրանոցի սրահում: Օրը միասին նշելու համար այդտեղ էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, քաղաքապետարանի աշխատողներ, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն համագործակցում են ՀԿ-ների  հետ:

goris2Գորիսի քաղաքապետը քաղաքապետարանի պաշտոնական կայքում շնորհավորել է հկ-ներին՝ քաղաքացիական հասարակության օրվա առթիվ:Իսկ դա նշանակում է նաև, որ նորընտիր քաղաքապետը կարևորում է հասարակական սեկտորի հետ աշխատելը ՝ այն դիտելով  առաջընթացի ուղիներից մեկը: Շարունակելով իր խոսքը՝Վաչագան Ադունցն ասաց. «Օրը ոչ միայն  հկ-ներինն է, այլև բոլորինը, այսինքն, բոլոր  նրանցը, ովքեր իրենց համարում են քաղաքացիական հասարակության մի մասնիկը: Ուստի հրամայական է , որ բոլորս  միասին կառուցենք մեր ապագան, վերջ տանք անտարբերությանը, ապրենք այնպես, որ մեր երեխաների համար կարողանանք լավ ապագա ստեղծել, որ նրանք չամաչեն մեզ համար: Միայն համագործակցությունը, երկխոսությունը կարող են առաջընթաց արձանագրել, դրական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա: Ուստի երկխոսությունը և համագործակցությունը դարձնենք կեսակերպ» :

«ԳՈՒՄ»  ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը գտնում է,  որ պետք է ավելի խթանել քաղաքացիական հասարակության համագործակցությունը տարբեր կառույցների միջև, նպատակ ունենալով ստեղծել ավելի բարգավաճ համայնք:Իսկ հկ-ները ամենևին  5-րդ շարասյուն չեն: Երկիրը կայացած է, եթե ունի ուժեղ, զարգացած քաղաքացիական հասարակություն:

Օրվա խորհրդի  համար ՀԿ սեկռորին շնորհավորեցին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նշելով , որ իրենք միշտ էլ պատրաստ են  համագործակցության: Ու կատակեցին նաև. «Մի քիչ կթերանանք մեր գործերում, որպեսզի ՀԿ-ները կարողանան ծրագրեր շահել»:

Քաղաքի ՀԿ-ները  իրենց կողմից շնորհակալագրեր հանձնեցին իրենց հետ ակտիվ համագործակցող կազմակերպություններին:

 Ալվարդ Մեսրոպյան

 Գորիս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930