Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. «Արամ Առաջինի հայտարարությանը ճիշտ քայլ է»

Սեպտեմբեր 20,2014 22:06

Հարութ Սասունյանի կարծիքով՝ հայ ազգը պետք է պահանջատեր լինի:

«Քաջարելելի է, ճիշտ քայլ է, պետք է մեր կալվածքները մեզ վերադարձնենք»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հայտարարությանը, ասաց «Կալիֆորնիան քուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հայտարարել էր, որ մոտ ժամանակները պատրաստվում է դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիս կաթողիկոսարանի վերադարձը:

Նա հավելեց, որ ճանաչումը ոչ մի բան չի կարող տալ, եւ պետք չէ այդ գործով զբաղվել, այլ պետք է պահանջատեր լինել. «Բայց պետք է զգուշ լինենք, համագործակցենք լավ պատրաստված մասնագետների հետ դատարան գնանք, ես չեմ խոսում թուրքական դատարանի մասին, այլ խոսում եմ ավելի բարձր՝ եվրոպական դատարանի մասին: Եվ եթե կորցնենք, դա մեծ կորուստ է, ջախջախիչ պարտություն կլինի եւ կկործանի մեր դատը»:

Երեկ Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովի ընթացքում Հարութ Սասունյանն առաջարկել էր ստեղծել սփյուռքահայերին համախմբող մի կառույց : Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կառույցը կարո՞ղ է համախմբել Սփյուռքը մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա պատասխանեց, որ դժվար թե հնարավոր լինի մինչ այդ հասցնել կատարել բոլոր աշխատանքները. «Երանի այդ կառույցը ունենայինք, շատ ավելի հզոր ձեւով 100-րդ տարելիցը կնշեինք, որովհետեւ համախմբված պետք է լինեինք, մենք համախմբված չենք: Մենք ունենք Հայաստան, ունենք Արցախ եւ բաժան-բաժան եղած Սփյուռք՝ մոտ 60 երկրերի մեջ, ոչ մի կապ չկա Սփյուռքի համայնքների միջեւ, եւ ընդհանրապես շատ քիչ է կապը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930