Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին

Սեպտեմբեր 20,2014 18:54

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ նախատեսված պեղումների իրականացման նպատակով առաջիկա երեք տարիների համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության կողմից: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Աղձք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002 թ.-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը (այս մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Գովելի է վարչապետի այցը, սակայն լավ կլիներ, որ Սուրիկ Խաչատրյանի համար վարկանիշ նկարելու նպատակով Ա.Ադիբեկյանին 1,5 մլն դրամ տալու փոխարեն այդ միջոները հատկացվեին պեղումներ կատարողներին, կապ չունի, որ այդ գումարը կուսակցությունն է տվել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930