Բրիտանացի դպրոցական Դանիել Բրեդշոուն, որը դեռ մանուկ հասակում զրկվել է մեկ ոտքից, բժիշկներին աղաչում է կտրել նաեւ առողջ ոտքը, որպեսզի կարողանա հավակնել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք պարալիմպիկ խաղերին:
Դանիելը 2011 թվականին զարմացրել է ծնողներին եւ ընկերներին: Նա բժիշկներին համոզել է կտրել հաշմանդամ ոտքը, որպեսզի կարողանա իրականացնել իր երազանքը՝ զբաղվել թեթեւ աթլետիկայով: Հիմա էլ աղջնակը հայտարարում է, թե մեկ պրոթեզը իրեն խանգարում է՝ դանդաղեցնելով վազքի արագությունը եւ բժիշկներին խնդրում կտրել նաեւ առողջ ոտքը, որպեսզի կարողանա Օսկար Պիստորիուսի (նկարում) նման վազել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի