«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագիրն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի և Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` նախորդ հանդիպումներում ներկայացված առաջարկներն ու նոր հայեցակարգային խնդիրները:
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ այս` արդեն երրորդ հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևը Հայաստանում իրականացվելիք սահմանադրական բարեփոխումները կարևորել է երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արտահայտում է ժողովրդավարության խորացմանը Հայաստանի ձգտումը: Ամենակարևորն, իմ կարծիքով, այն է, որ հայեցակարգն ապահովում է քաղաքական փոքրամասնության դերի բարձրացումը: Կան քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության հավասարակշռման մեխանիզմներ: Այս առումով կառավարման խորհրդարանական համակարգն անփոխարինելի կարող է լինել»,- ասել է նա:
Վենետիկի հանձնաժողովի հետ կառավարման համակարգին առնչվող հայեցակարգային մոտեցումները քննարկելիս ընդգծվել է, որ անհրաժեշտ է տարանջատել դասական հիմնական իրավունքները սոցիալական իրավունքներից ու պետության նպատակներից, սահմանել նաև տարբերակված դատական պաշտպանության մեխանիզմներ: Քննարկվել են նաև նախագահի ընտրության կարգը, խորհրդարանական համակարգում նախագահի հիմնական գործառույթներն ու ֆունկցիաները:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում