Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիական գյուղերը վտանգ են տեսնում պոչամբարի կառուցման պատճառով

Սեպտեմբեր 20,2014 14:38

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Եզդիական կազմակերպության ներյակացուցիչները դեսպանի հետ հանդիպման ընթացքում խոսել են Հայաստանի եզդի համայնքի մի շարք խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթաքում եզդի համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը Արագածոտնի մարզի եզդիաբնակ Միրաք և Ռյա Թազա գյուղերի մոտակայքում Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից կառուցվելիք պոչամբարի նախագծի վերաբերյալ: Կազմակերպության ներկայացուցիչները խնդրել են դեսպանին խնդրի վերաբերյալ իրենց գրավոր նամակը փոխանցել ԵԱՀԿ գլխադասային կառույցի Ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ հանձնակատարին:

Նամակում մասնավորապես նշվում է. «Պատահական տեղեկացանք, որ ոմն Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից ներկայացվել է ու հաստատվել է մի պոչամբարի նախագիծ, որը պետք է տեղակայվի մեր երկու գյուղերի՝ Ռյա-Թազայի ու Միրաքի մոտակայքում: Այդ նախագծի վերաբերյալ համայնքները չեն տեղեկացվել, ինչը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտում է: Այդ համայնքները, որպես ազգակիր համայնքներ, հնարավություն չեն ունեցել հասկանալ ու գնահատել, թե այդ նախագիծը ի՞նչ ազդեցություն է թողնելու իրենց վրա: Արդյո՞ք նրանք չեն զրկվելու իրենց հողերից, ջրից և այլ կենսապայմաններից, և արդյո՞ք չի ստեղծվելու նախապայման այսպես կոչված «սպիտակ» ցեղասպանության համար: Հայկական ու արդեն քայքայված Մելիքգյուղ համայնքի փորձը, որը 2006թ-ց ի վեր, այդ ընկերության դեմ պայքարում է իր կենսագոյությունը պահպանելու համար, մեզ համար տեսանելի օրինակ է: Տեղյակ ենք, որ Մելիք գյուղի բնակիչները և մասնագետները բազմիցս են դիմել այդ հարցով ՀՀ կառավարությանը, գիտենք նաև, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված է քրեական գործ կատարված իրավախախտումների համար: Այս ամենն էլ ավելի է ընդգծում եզդիաբնակ գյուղերը Թուխմանուկի հանքավայրի շահագործման նախագծի շրջանակներում որպես ազդակիր համայնքներ ճանաչելու և եզդիաբնակ համայնքների վրա այդ նախագծի բացասական ազդեցության վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը»:

«Սինջար» կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930