Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է սուսերամարտի 1995 թվականին եւ ավելի ուշ ծնվածների 3-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են չորս երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի շուրջ 100 մարզիկներ:
Նորագավթի սուսերամարտի մարզադպրոցի տնօրեն Ալիկ Նավասարդյանն Aravot.am-ին ասաց, որ մասնակցության հայտ ներկայացրել էին նաեւ Իրանն ու Քուվեյթը: Սակայն վերջին պահին Իրանի հավաքականը տեղեկացրել է, որ ֆինանսական պատճառներով չի ժամանում, իսկ Քուվեյթի չներկայանալու պատճառը հայտնի չէ:
«Այս մրցաշարը նպատակ ունի նպաստել այս տարիքային խմբի մեր սուսերամարտիկների վարպետության բարձրացմանն ու մրցափորձի կուտակմանը եւ կարեւոր հանգրվան է եկող տարի կայանալիք պատանիների եւ աշխարհի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների նախապատրաստման գործընթացում: Սրանից հետո մենք Մուսկվայում մասնակցելու ենք միջազգային խաշար մրցաշարի եւ շատ հավանական է, որ մեկնեն այստեղ աչքի ընկածները: Բացի դա, երեվանյան միջազգայինն արդեն հավակնում է «A» կարգի կարգավիճակին եւ դառնալ Աշխարհի գավաթի խաղարկության թեւերից մեկը», – ասաց պարոն Նավասարդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև