Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանի հետ գնում է սահմանադրական բարեփոխումների, ազգի դավաճան է»

Սեպտեմբեր 20,2014 13:55

«Մենք ասել ենք, որ ժողովրդին մենակ չենք թողնի։ Եթե քառյակը, կամ եռյակը պիտի աշխատի հանուն ժողովրդի, ապա ազատամարտիկը եւ ժողովուրդը մեկ են։ Մենք կգանք եւ մեր ժողովրդի իրավունքները կպաշտպանենք»,-Aravot.am-ի հարցին՝ կհամագործակցե՞ն ազատամարտիկները քառյակի հետ եւ կմիանան եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ասաց Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, լրագրող Սուրեն Սարգսյանը, այսօր «Եռաբլուր» համալիրում Հատուկ Գնդի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։

Նա  նաեւ հիշեց Վլադիմիր Գասպարյանի՝ թեժ աշնան ընթացքում «սառը ցնցուղ» խոստանալու հայտարարությունը. «Վովա Գասպարյանը ապօրինություններից է խոսում, սակայն առաջին ապօրինին հենց Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Մենք՝ ազատամարտիկներս, ամենաօրինականն են, քանի որ մենք ենք հիմնադրել այս երկիրը մեր տղերքի արյամբ։ Մենք ինչ անենք, դա կլինի օրենքը բոլորի համար»։

Նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելու փաստը. «Այն կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանի հետ կգնա սահմանադրական բարեփոխումների, ազգի դավաճան է։ Ազգի դավաճանություն է Սերժ Սարգսյանի հետ անգամ մատաղ ուտելը, ուր մնաց սահմանադրական բարեփոխումների գնալը»։

Manvel-Egiazaryan«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ այսպես արձագանքեց այն հարցին, թե արդյոք անհրաժեշտության դեպքում կհամագործակցեն քառյակի հետ, թե ոչ.«Երբ մեկի տունը հրդեհվում է, հրդեհը մարելու համար ձեռքի տակ բոլոր միջոցները պետք է օգտագործես այն մարելու համար։ Ես ոչ քառյակին եմ ուզում գովալ, ոչ եռյակին։ Ես մտավախություն ունեմ իմ հայրենիքի, իմ ժողովրդի համար։ Երբ կողքից մեկն ասում է՝ ես չեմ սիրում Հայաստանը, ես խուճապի եմ մատնվում։ Դրա համար, ով ուզում է հայրենիքը կարգի բերել, մենք փորձելու ենք նրա հետ լինել։ Սակայն եթե նրանց մտադրություններն ազնիվ չեն, չի բացառվում, որ նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դաշնակները սովոր են հայի թիկունքում գործարքներ անել ու դա անվանել «փրկություն»:

  2. david says:

    Գենետիկ դավաճանությունը մուտացիայի չի ենթարկվում:Գենն է մեղքակիր և ոչ դավաճանը:Դարը ոչինչ չի փոխի, տեսակ կա, որ չի փոխվի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930