Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մեր հանրաքվեն ամենալեգիտիմն էր»

Սեպտեմբեր 20,2014 13:38

Արամ Մանուկյանը համարում է՝ ամոթ է կասկածի տակ դնել անկախության անհրաժեշտությունը:

«Ամենեւին էլ հեշտ չէր վաստակել անկախությունը»,- այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այդ ժամանակ շրջափակում էր, պատերազմ էր, իսկ երկրաշարժի գոտում քաոս էր տիրում. 500 հազար մարդ տուն չուներ, եւ նույնիսկ այդ պայմաններում Սովետական Միությունը պայքարում էր, որ հանրապետությունները չանկախանային. «Բայց մենք խելոք էինք այնքան, որ գնացինք ամենաքիչ կորուստների ճանապարհով՝ մենք անկախացանք Սովետական Միության գործող օրենքներով: Սովետական միությունը հայտարարեց ՍՍՀՄ պահպանման մասին հանրաքվե, եւ շատ ժողովուրդներ մասնակցեցին այդ հանրաքվեին, ռիսկը մեծ էր, մենք հայտարարեցինք այդ նույն օրենքով Հայաստանի անկախության մասին հանրաքվե, եւ այդ հանրաքվեն կայացավ՝ համաձայն այդ օրենքի՝ 6 ամիս հետո. 1991-ի մարտն էր, եւ 1991-ին տեղի ունեցավ հանրաքվեն եւ ՍՍՀՄ-ը չէր կարող ասել, թե մենք ինչու գնացինք այդ ճանապարհով»:

Արամ Մանուկյանի գնահատականներով՝ այդ հանրաքվեն՝ համեմատած մյուս երկրներում տեղի ունեցած հանրաքվեի հետ ամենալեգիտիմն էր եւ խելացի էր կազմված: Նա հավելեց, որ անկախությունը քննելիք արժեք չէ, եւ ամոթ է կասկածի տակ դնել նրա անհրաժեշտությունը. «Երբ նախագահը չի հասկանում այդ արժեքը եւ ապահովություն է փնտրում անարժանապատվության մեջ, ստացվում է մի այսպիսի բան: Երբ մարդ բարոյական չէ, անկախության եւ ազատության պահպանելու ձգտումը բարոյական արժեք է, որովհետեւ դա այն միջավայրն է, որտեղ դու կարող ես խոսել, համարձակ կարծիք արտահայտել, ստեղծագործել, հանգիստ երեխա ունենալ, սիրել հանգիստ, չլինել ռիսկերի, վտանգների մեջ: Այսինքն՝ դա այն միջավայրն է, որտեղ դու մարդ ես»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930