Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵնք պարտավոր ենք մեր ազգային ազատագրական ոգին ամենաբարձր սանդղակի վրա պահել». լրացավ Հատուկ գնդի 24- ամյակը

Սեպտեմբեր 20,2014 13:23

Այսօր «Եռաբլուր» հուշահամալիրում ազատամարտիկները հանդիսավոր արարողությամբ տոնեցին Հատուկ Գնդի կազմավորման 24-րդ տարեդարձը։

erablur 2erablur 3 Ազատամարտիկները հարգանքի տուրք մատուցեցին՝ զոհված ազատամարտիկների գերեզմաններին ծաղկեպսակ դնելով։ Հատուկ Գնդի հուշաքարի մոտ լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

«Քանի որ 24 տարի առաջ, երբ Սովետական միությունը դեռ չէր փլուզվել, մենք բանակ ունենալու իրավունք չունեինք, այդ պատճառով ստեղծվեց Հատուկ գունդը, որին տարբեր ջոկատներ միացան, եւ մենք ինքներս սկսեցինք պաշտպանել մեր երկիրը»,- այսպես ներկայացրեց մեզ հետ զրույցում գնդի ստեղծման պատմությունը Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, լրագրող Սուրեն Սարգսյանը։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մեզ հետ զրույցում գնդի 24-րդ տարեդարձի մասին խոսելիս, ասաց, որ այսօր ինքն իրեն շատ վստահ է զգում եւ պատասխանատվության բարձր զգացումով է լցված. «Անկախ ամեն ինչից, որքան էլ աղավաղեն Արցախյան պատմությունը, որքան էլ սուտ խոսեն, միեւնույն է, մենք հիմնադրել ենք երկիր, մենք պետություն ենք հիմադրել։ Բոլորը փախած էին, թաքնված էին, իսկ կային մարդիկ, որ տանկերի տակ են մտել եւ հաղթել են պատերազմը։ Մենք ազատագրել ենք 12 հազար ք/կմ տարածք, այդ փաստը եղել է։  Այս պատճառով մենք պարտավոր ենք մեր ազգային ազատագրական ոգին ամենաբարձր սանդղակի վրա պահել»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930