Այս տարի Քաղաքական դասընթացների եվրոպական դպրոցը՝ ՔԴԵԴ–ը սկսում է իր տասներորդ ուսումնական տարին։ Ուսանողներին ողջունելու եւ նաեւ դպրոցի առավելությունները ներկայացնելու համար բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Ինքը երեւանյան դպրոցի շրջանավարտ չէ, մոսկովյանն է ավարտվել. ընդ որում՝ այն ժամանակ, երբ Երեւանում դեռ չէր բացվել։
«ՔԴԵԴ–ը մեզ ավանդ ունի հայկական էլիտայի ձեւավորման գործում »,– ասում է պարոն Քոչարյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս դասընթացներն ավարտել են պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ։
Ելույթ ունեցողները չմոռացան ՔԴԵԴ—ի կայացման գործում արժեւորել ՔԴԵԴ տնօրենի՝ Արմեն Զաքարյանի դերը։ «ՀՀ—ի ոչ պաշտոնական դեսպանը Եվրոպայի խորհրդում»,– ասաց ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին։
Արմեն Զաքարյանը ՔԴԵԴ –ի նոր ուսումնական տարին համարեց բացված։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում՝ Արմեն Զաքարյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ: