Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն («Ծաղիկ Ռուբոն») այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Փարավոն» ժամանցային համալիրում անց է կացնելու իր «Երդվյալ ազատամարտիկների» միության համագումարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Քանի որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, պատերազմի առաջին գծում կռված տղերքով համալրված կազմակերպությանն իրենց համագումարը անցկացնելու համար չտրամադրվեց պետությանը պատկանող ոչ մի շենք ու շինություն, իհարկե, մեզ էլ ձեռք մեկնող եղավ, եւ եղավ այն մարդը, ով բոլորին է ձեռք մեկնում: Համագումարը անց եմ կացնելու «Փարավոն» բացօթյա ռեստորանային համալիրում»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: