Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պետություն է, Շառլ». «Ազգ»

Սեպտեմբեր 20,2014 10:08

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս հարցազրույց էր տվել Hollywood Reporter պարբերականին ոչ որպես աշխարհահռչակ երգիչ, այլ որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Հետեւաբար Շառլի այս կոնկրետ հարցազրույցին պետք է վերաբերվել ոչ թե որպես սիրելի Շառլի խոսքերի, այլ ՀՀ դեսպանի պաշտոնական հայտարարությունների:

Դեսպան Ազնավուրն, ուրեմն, հայտարարել է. «Մոտ օրերս ես պատրաստվում եմ հանդիպել թուրք դեսպանի հետ, բայց այդ հանդիպման մասին ես Հայաստանի իշխանություններին ոչինչ չեմ ասել, քանի որ նրանք կարող են արգելել ինձ: Մինչդեռ ես սիրում եմ ազատ լինել իմ քայլերի մեջ, ձեռնարկում եւ իրագործում եմ դրանք, ապա նոր տեղեկացնում»:

Մի կողմ դնելով Ազնավուրի բացառիկությունը, մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի բոլոր դեսպանները, այդ թվում Օլեգ Եսայանը (Մոսկվա), այդ թվում Տիգրան Սարգսյանը (Վաշինգտոն), իրենց քայլերի համար Երեւանին նախօրոք չտեղեկացնեն, եւ ասեն միայն այն ժամանակ, երբ այդ քայլերն արդեն իրականացված են: Ի՞նչ կլիներ: Օրինակ, Օլեգ Եսայանը որոշում է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ` եւ խոսել ԼՂ կարգավորման ներկա փուլից, ավելին, այդ հանդիպման ընթացքում որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերում, հասկանալի է, Հայաստանի Հանրապետության անունից: Ո՞վ պետք է կյանքի կոչի այդ պայմանավորվածությունները, դեսպան Եսայանն անձա՞մբ:

Կամ, դեսպան Տիգրան Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ Պետքարտուղարության համապատասխան ներկայացուցիչների հետ եւ այդ ընթացքում հայտարարում, թե Մաքսային, ապա եւ Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի որոշումը Երեւանին պարտադրվել է, եւ օգնություն է խնդրում ԱՄՆ-ից` «ազատելու Հայաստանը արյունարբու Ռուսաստանի ճիրաններից»: Ո՞վ պետք է կրեր այս քաղաքական հայտարարության հետեւանքները…

Ազնավուրն, անշուշտ, բացառիկ, անկրկնելի է բեմում, բայց նա բոլորից մեկն է դիվանագիտական ասպարեզում, ամեն անգամ, երբ մտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանատան շենք եւ նստում ՀՀ դեսպանի իր աթոռին: Նրա յուրաքանչյուր խոսք` այդ սենյակից, այդ դիրքից հնչած Հայաստանի Հանրապետության խոսքն է, Ազնավուրը այս պարագայում աշխարհի բեմերում երգող «Հայաստանից» դառնում է Հայաստանի Հանրապետություն: Եւ երբ նա հայտարարում է, թե «քայլերս իրագործելուց հետո եմ միայն դրանց մասին տեղեկացնում Երեւանին», կնշանակի նա Բեռնում ամենեւին էլ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում, այլ ինքն իրեն:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» թերթի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930