Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբիկ Մինասյան. «Իրանի մամուլը շատ ավելի ազատ է»

Սեպտեմբեր 19,2014 21:29

Սեպտեմբերի 19-ին Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովի ընթացքում «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման-Մինասյանն իր ելույթը սկսեց նրանով, որ համաժողովը տեղի է ունենում մի երկրում, որին այս տարի «Freedom house» կազմակերպությունը դասել է  ազատ մամուլ չունեցող երկրների շարքին: Սակայն ներկաները չհամաձայնվեցին այս հայտարարության հետ՝ պնդելով, որ հայկական մամուլն ազատ է:

Ռուբիկ Ղահրաման-Մինասյանն  Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ավելի շատ է հանդիպում ինքնագրաքննության, քան Իրանում. «Ճիշտ է, Իրանում կան բազմաթիվ լրագրողներ կամ բլոգերներ, որոնք բանտարկված են, բայց այդ մարդիկ, իմանալով, որ իրենց գրածը բերելու է նրան, որ բանտարկվեն, ասել են իրենց խոսքը եւ բանտարկվել են: Այստեղ այդպիսի բան չունենք, այստեղ վախենում են, որ հանկարծ մեկը չասի՝ ինչո՞ւ ես գրում ու քաշքշուք լինի: Այդ առումով Իրանը շատ ավելի ազատ է, այսինքն՝ Իրանի մամուլն իմ համար դեռ նախանձելի է»:

Նա հավելեց, որ Հայաստանում մամուլ չկա, կան միայն մի քանի լավ օրաթերթեր, իսկ առցանց մամուլն, ըստ նրա, դեռ չկա: Իրավիճակից ելքը Ռուբիկ Ղահրման-Մինասյանի կարծիքով կլինի միայն այն ժամանակ, երբ պետությունը դադարի խանգարել. «Երբ պետությունը դադարի խանգարել մամուլի ազատության ինդեքսն էլ կբարձրանա, եւ մամուլն ինքը կսկսի զտվել, կսկսի իր ճանապարհը գտնել»:

Անդրադառնալով իր հայտարարությանը Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովի մասնակիցների արձագանքին ՝ նա նշեց, երբ որ հայկական մամուլը զարգանա, եւ այդ ժամանակ «Freedom House» կհայտարարի, որ Հայաստանն ազատ մամուլ ունի ներկաներից շատերը կսկսեն «Freedom House»-ին ծափահարել. «Երբ «Freedom House»-ն ասում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ ազատ են, այդ մարդիկ հղում են կատարում «Freedom House»-ին, այսինքն՝ պարադոքս կա: Եթե «Freedom House»-ը հղման արժանի է, ուրեմն՝ «Freedom House»-ն էլ ասում է, որ Հայաստանն էլ ոչ ազատ է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930