Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Գարագաշյան. «Ապագա հայ սերունդների խարիսխն ու վեմը կհանդիսանա բռնագրավված Արեւմտյան Հայաստանը»

Սեպտեմբեր 19,2014 20:50

«Հստակ է, որ թուրքական կողմն ուրացման իր քաղաքականության մեջ ներմուծել է մի նոր մարտավարություն, որ պետք է հայկական պահանջատիրության ձայնը հակակշռել՝ օգտագործելով եւ ընդօրինակելով երկար տարիների հայկական մարտավարությունը»,- այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ընթացքում հայտարարեց «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Նա ակնհայտ է համարում, որ թուրքական կողմն, իր ուժերը գերլարելով, վերջին փորձը կկատարի, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը դադարեցնելու համար: Հետեւաբար՝ Հայաստանի եւ սփյուռքի առաջիկա մարտահրավերն, ըստ նրա, կհանդիսանա թուրքական հակահայկական քարոզչական արշավը, որին վերջին տարիներին միացել է նաեւ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեքենան.

«Պայքարը երկու ճակատի վրա մղելու պարտադրանքի տակ գտնվելով՝ գալիք հանգրվանը պիտի լինի վճռական ու դիվանագիտական ավելի ազդեցիկ մարտավարություն դրսեւորող կողմը հաղթական դուրս կգա այս առճակատումից: Այս ուղղությամբ անհավասար ուժերով կայացող առճակատման ծանր բաժինն իրենց ուսերի վրա պետք է վերցնեն Հայ դատի հիմնախնդրով զբաղվող աշխարհասփյուռ հայկական կառույցները, որոնք թուրքական եւ ադրբեջանական հակաքարոզչական մեքենան հետ մղելով վերջնական հարվածով պետք է քանդեն ուրացման եւ լռության պատը»:

Վահագն Գարագաշյանի կարծիքով՝ ցեղասպանության հետ անմիջականորեն կապված է նաեւ հատուցումը, եւ դա, ըստ նրա, հայ ժողովրդի արդարության վերականգնման հաջորդ հանգրվանն է. «Հաջորդ հանգրվանը հողային պահանջատիրության խնդիրն է, եւ ապագայի առումով՝ սա իր էթնոսով, իր ժողովրդով վերաբնակեցնելը: Ապագա հայ սերունդների գոյության եւ Հայաստանի ազգային անվտանգության ապահովության ապագա խարիսխն ու վեմը կհանդիսանա բռնագրավված Արեւմտյան Հայաստանը, երբ այնքան մոտալուտ կթվա հայկական ցեղասպանության ճանաչման գործընթացի վերջնական իրագործումը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930