Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» նոր տնօրենն առաջարկում է սկսել 70 միլիոն դոլարի ներդրումով, ոչ թե 300 միլիոնի

Սեպտեմբեր 19,2014 20:34

«Այսօրվա դրությամբ  ունենք 2004 նախագծահաշվարկային փաստաթուղթ, որ այս-այս աշխատանքները պիտի անենք, որպեսզի գործարանն աշխատի, թե` նոր տեխնիկայի ներդրումով, որքա՞ն ներդրում պետք կլինի, ի՞նչ միջոցների հաշվին, եւ այլն»,-այսօր, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտի» վերաբերյալ քննարկումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նոր, ժամանակավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը:

Պարոն Սաղաթելյանի ներկայացմամբ` ամերիկյան աուդիտորական ընկերությունն էլ, որ եկել էր ծանոթացել ծրագրի, դրական պատասխան էր տվել .«Ասել են, որ մեր ծրագրով կարելի աշխատացնել գործարանը: Այս ծրագրով գործարանը կարող է աշխատել եւ բութադիենային, եւ ացետիլենային  եղանակով»: Տնօրենի վստահեցմամբ` օտարերկրյա աուդիտորական ընկերությունն իր տեսակետը ներկայացնելիս, շեշտել է, որ գործարանը  միջազգային չափանիշներին համապատասխան գործարան դարձնելու համար մոտ 300 միլիոն դոլար է անհրաժեշտ:

«Իսկ մենք  ասում ենք` գործարանի վերագործարկումը 1 տարում հնարավոր չէ, ասում ենք, եկեք 300 միլիոնի փոխարեն, 70 միլիոնի ներդրում անենք ու  գործարանը վերագործարկենք մի մասը, հետո, մյուս տարի էլ ասենք` 30 միլիոնի, ու կամաց-կամաց 4-5 տարի հետո սարքենք միջազգային ստանդարտներին համապատասխան: Տեսեք`Չինաստանի գործարանում 900 աշխատող է, որովհետեւ ամեն ինչ ավտոմատացված է, մեզ մոտ` մեկը կառավարման վահանակի մոտ է, 10 հոգի արտադրամասում: Այսինքն` այդ  մակարդակի հասցնելու համար շատ ժամանակ է պետք»:

Պարոն Սաղաթելյանն ասաց, իրենց ծրագիրը դեռ պետք է նորից քննարկվի, որպեսզի հաստատվի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930