Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի մասնակցությամբ Վատիկանում բացվել է և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար

Սեպտեմբեր 19,2014 20:25

Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

8135_b

Թանգարանային մասնաշենքի մուտքի մոտ ՀՀ Նախագահին դիմավորել են Վատիկանի նահանգապետ Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոն, Վատիկանյան թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին և սեկցիաների ղեկավարները: ՀՀ Նախագահն ուղեկցվել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը, որից հետո ելույթ է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։

ՀՀ Նախագահը Վատիկանյան թանգարաններին նվիրել է հայ ժամանակակից քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակը։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930