Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը խեղդամահ արած իծաքարցին մեղադրվում է նաեւ մարտական դիրքը լքելու մեջ

Սեպտեմբեր 19,2014 19:06

Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2014թ. մայիսի 12-ի առավոտյան խանդի շարժառիթով, կնոջը կասկածելով ամուսնական դավաճանության մեջ՝ կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց տան ննջասենյակի անկողնում ձեռքերով խեղդամահ է արել իր կնոջը՝ 1983թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Մ. Հարությունյանը 2014թ. մայիսի 6-ին սահմանապահ զորամասի պաշտպանական շրջանում նշանակված լինելով որպես դիտորդ, խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով լքել է մարտական դիրքը, ինչի պատճառով իրական սպառնալիք է ստեղծել հակառակորդի անակնկալ հարձակումը հայտնաբերելուն եւ դրան դիմակայելուն:

Նախկինում չդատված Մ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը») եւ 365 հոդվածի 1-ին մասով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել»):

Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի սեպտեմբերի 26-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sargis says:

    Ինձ հասած հավաստի տեղեկության համաձայն պայմանագրային զինծառռայող Մերուժան Հարությունյանը սահմանի իրեն վստահված դրրքը լքել է այն բանից հետո,երբ իմացելէ,որ կինը այդ պահին հանդիպելու է իր սիրեկանի հետ և ցանկացել է ճշտել դա:Համոզվելով,որ կինը դավաճանում է իրեն,նա խեղդամահ է անում նրան:Հայտնի է,որ Հայաստանի սահմանապահ զորամասերում դիրքապահների համար սահմանված է 15-օրյա հերթապահական կարգ:15 օր նրանք տանն են լինում,15 օր`մարտական դիրքում:Այստեղից էլ հետևություն:15 օր տղամարդու երես չտեսած կինը կարող է դավաճանական քայլերի դիմել:Կոնկրետ դեպքում դեռ լավ է, որ Մերուժանը ինքնաձիքի ողջ պարունակությունը չի դատարկել սիրեկանների վրա:Ինձ թվում է սխալ է սահմանի դիրքապահ ստորաբաժանումների համար սահմանված 15 օրյա ծառայողական կարգը:Անկախ այս դեպքից,կարելի է ասել,որ 15 օր անընդմեջ կրակային դիրքում կանգնելով ,դիրքապահ զինվորը հոգնում է,կորցնում է զգոնությունը և դիպուկահարի զոհ դառնում:Գուցե ճիշտ կլիներ մեկ շաբաթյա հերթականությամբ հերթափոխային կարգ սահմանելը:Այս դեպքում զինվորականը իր դիրքում կկանգնի սթափ ուղեղով:Այս կարգը ձեռնտու կլիներ հատկապես այն նորավարտ զինվորական երիտասարդ սպաների համար,որոնց համար կարևոր է նաև ամուսնական նորմալ կյանքը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930