«Սահմանային գծերում ստեղծված լարված իրավիճակում հայկական տեղեկատվական դաշտը գործեց զգոն ու սթափ»,-այսօր Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին հայտարարեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
Նա կարևորեց լրագրողների համաժողովների կազմակերպումն ու ասաց. «Հայոց ցեղասպանությունն արդեն անցում կատարեց այն փուլին, երբ հայկական տեղեկատվադաշտն իր համախմբվածությամբ բազում ուղերձներ է հղում բոլոր կողմերին: Մեր հակառակորդները պիտի իմանան, որ գործ ունեն Արցախ-Սփյուռք եռամիասնության վրա կառուցված համակարգի հետ»:
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարեց, թե հաջորդ տարին ամփոփիչ է ու սահմանագիծ չէ, այլ հանգրվան, որ հետագայում հաջորդ սերունդներին նոր գործիքներ փոխանցենք ու շեշտեց. «Ճակատամարտին հետևող զորավարի դիրք ոչ ոք չպետք է գրավի, յուրաքանչյուրս պետք է ունենանք պատասխանատվության զգացում` թուրք-ադրբեջանական մարտահրավերները չեզոքացնլու համար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ