Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչն է խանգարում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, նա չի հայտարարել, չէ՞, որ չի դառնալու վարչապետ». Աղվան Վարդանյան

Սեպտեմբեր 19,2014 18:09

«Մենք չենք վախենում մեր տեսակետները բարձրաձայնել, անկախ կողքից ով ինչ կխոսի: Ինչպես ասել էր Շեքսպիրը, կատուն կմլավի, շունն էլ կհաչի»,- այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Եռյակի հանրահավաքներին չմասնակցելու համար ՀՅԴ-ի հասցեին քարկոծումներին այսպես պատասխանեց:

Նա նշեց, որ Քառյակում բոլոր ուժերը աշխատել են եւ չի եղել մեծ ու փոքրի խնդիր. «Եղել է իրավահավասար ուժերի հարաբերություն: Ցավոք, վերջին օրերին նկատում եմ ԶԼՄ-ներում արդեն էսկալացիա՝ այլ ուղղությամբ, որ Քառյակը Քառյակ չի, կա ուժ, մյուս ուժերը նրա կցորդներն են, նրա հետեւից գնացողներն են, այս ուժն է, այս ուժի ղեկավարն է….սա երբեք հեռանկար ունենալ չի կարող: ՀՅԴ-ի պարագայում առնվազն մենք նման հարաբերություն որեւէ մեկի հետ չենք ունեցել, չենք ունենալու՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն: ՀՅԴ-ի հետ, եթե փորձ արվի խոսել ոչ հավասար դիրքերից, ապա տուժողները մենք չենք լինելու»:

Հարցին՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» վստահեցնում են, որ այս բարեփոխումներն իրականացվում են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի վերարտադրման համար, Դուք իրենց սցենարը իրատեսական չե՞ք համարում, երբ նշում եք, որ սխալ հաշվարկ է՝ նա պատասխանեց. «Մենք այդ սցենարը իրատեսական ենք համարում, վստահ ենք, որ իշխանությունն ունի իր նպատակները: Բայց ասում ենք, եթե մենք անձերի խնդրով գանք, այս անձը գնա, մենք գանք, մենք անձերի խնդիր չենք լուծում: Համակարգը մնում է նույնը, հայելային պատկերն է լինում: Իսկ մեր առաջարկած փոփոխությունների պարագայում իշխանության վերարտադրման հնարավորությունը շատ ավելի նվազելու է: Ե՞րբ է Սերժ Սարգսյանը դառնալու ԱԺ նախագահ, այն դեպքում, եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն խորհրդարանական ընտրություններում:

Մենք ասում ենք՝ եկեք սրա դեմն առնենք: Նույն համակարգը, եթե մնում է, ի՞նչն է խանգարում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Նա չի հայտարարել, չէ՞, որ չի դառնալու վարչապետ: Նա ասել է՝ եթե խորհրդարանական կառավարման համակարգին անցնենք, ես վարչապետ չեմ դառնալու, եթե նույն համակարգը մնաց…նա չի ասել, չէ՞: Մենք պիտի այնպես անենք, որ մեծամասնություն չգոյանա: Այսօր նորմալ, արդար ընտրություններով որեւէ ուժ չի կարող մեծամասնություն ունենալ: Եթե մի ուժ ունենում է մեծամասնություն, ուրեմն դա արվում է ոչ արդար ընտրությունների միջոցով»,- վստահեցրեց պարոն Վարդանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930