Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Խորհուրդ կտամ ճշտեք փայ մտնողի անունը»

Սեպտեմբեր 19,2014 18:05

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի լիագումար նիստից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ: Ներքաղաքական հարցերի նա չանդրադարձավ, այլ խոսեց Հայաստանում ներդրումային ծրագրերի մասին ու ասաց. «Մենք համոզված ենք, որ նման հանդիպումները, քննարկումները նպաստելու են նաեւ ներդրումային ծրագրերին, եւ նպատակը նաեւ դա է, որ Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիասնության ամրապնդումն է: Նման համաժողովները տնտեսական առումով կբերեն նաեւ ներդրումներ»:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նշեց, թե ցանկացած ներդրում, անպայման, Սփյուռքի նախարարության հետ կքննարկեն, որպեսզի նրանց ճիշտ իրավական օգնություն ցույց տրվի և «նրանցից որևէ մեկը Հայաստանում չգտնվի, բայց, ներողություն եմ խնդրում բառիս համար, «խաբի»:

Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ այս առումով ՀՀ օրենսդրությունը բավականին ուժեղ է: Այնուհետև մատնանշելով Էռնեկյանին, Կարապետյանին, Հովնանյանին` նախարարն ասաց. «Ով ուզում է գործ անել, նա, կարծում եմ, միջոցներ է փնտրում, ով ուզում է գործ չանել, պատճառներ է որոնում»: Հրանուշ Հակոբյանը չհամաձայնեց, թե տարեցտարի ՀՀ-ում ներդրումները նվազում են, «փայ մտնողներից» պաշտպանվելու առնչությամբ էլ նախարարը նշեց. «Խորհուրդ կտամ ճշտեք այդ փայ մտնողի անունը, և մենք մինչեւ վերջ կբացահայտենք այն ամենն, ինչ բոլորիս մտահոգում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930