Գլխավոր դատախազությունում սկսել են ուսումնասիրել այսօր Վերաքննիչ դատարանում թմրանյութերի իրացման գործով մեղադրյալ Արմեն Թամրազյանի, նրա մոր` Ալվարդ Թամրազյանի հետ միջադեպ ունեցած դատախազ Գ. Խանզադյանի արարքը:
Հիշեցնենք, որ Ալվարդ Թամրազյանի պատմելով, դատախազը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել իր, որդու հասցեին եւ հեռացել դատական նիստերի դահլիճից:
Դատախազի հայհոյանքների մասին պնդումը հաստատեց նաեւ գործով փաստաբան Կարինե Գասպարյանը, ասաց, որ բողոք է գրելու դատախազի պահվածքի վերաբերյալ:
Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն էլ Aravot.am-ին ասաց, որ դեպքը ուսումնասիրման փուլում է, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կնշանակվի ծառայողական քննություն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ