Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի ծիծաղեցրու». Հրանտ Մարգարյանը պատասխանեց «Նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն» հարցին

Սեպտեմբեր 19,2014 17:40
hrant margaryan

«Մենք պատմական առիթ ունենք երկիրը ճիշտ ուղու վրա դնելու. նրանք, ովքեր դեմ են, դեմ են Հայաստանի զարգացմանը: Անձնական ամբիցիաների պատճառով երկրի առաջընթացին դեմ են»,- «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի՝ քառյակը լքելու որոշմանը և սահմանադրական բարեփոխումներին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա հավաստիացրեց, որ որոշումը կայացվել է քառյակում՝ համաձայնեցմամբ ու պարզաբանեց. «Այն խոսակցությունները, որ հնչում են, թե դրանից դուրս է եղել որոշումը, էթիկայի նորմերի խախտում է»:

Պարոն Մարգարյանը վստահեցրեց, թե «որևէ մեկը չի կարող այս երկրում ստեղծել անձնական իշխանություն, քանի որ համակարգային փոփոխությունները բերելու են իրական ժողովրդավարության, և կոլեգիալ՝ ԱԺ-ի մակարդակով են հարցերը քննարկվելու ու լուծում ստանալու, դա երկրի առաջընթացի հիմնական գրավականն է»: Դիտարկմանը, թե Սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի վերարտադրման համար են կատարվում, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Ախր ծիծաղելի է: Այս իշխանությունները վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, ուստի Սահմանադրությունը ինչպե՞ս կարելի է ասել, որ փոխում են, որ վերարտադրվեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Դիտարկմանը, թե մյուս երեք ուժերը պատճառաբանում են, թե հիմա սահմանադրական բարեփոխումների ժամանակ չէր, այսօր ավելի հրատապ խնդիրներ կան, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Այսօրվա խնդիրները, որ կան, համակարգային փոփոխության կարիք ունեն: Իրենք էլ էին մի քանի տարի առաջ համաձայն, այսօր ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ որոշները կարծում են, որ կարող են անձի իշխանություն ստեղծել, բայց երկիրը, կարծում եմ, այլևս չի կարող շալկել այդ տեսակետը»: Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Իրենցից հարցրեք»: Հստակեցմանը, նկատի ունի ԲՀԿ-ի՞ն, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Մի ծիծաղեցրու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    ԱԺ-ի մակարդակով հարցերը քննարկվելու ու լուծումներ ստանալու համար պետք է, ժողովրդական լեզվով ասած, խելքը գլխին ԱԺ ունենալ։ Եթե դաշնակցությունը կարողանա Սահմանադրական բարեփոխումների փաթեթում մտցնել համամասնական ընտրական եղանակով ԱԺ-ի ձևավորման դրույթը, ապա ինչ որ չափով կարելի է հավատալ դաշնակցության անկեղծությանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930