Այսօր Դիլիջան քաղաք է տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքում զոհված ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանի դին: Նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նրա հայրը՝ փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը, Դիլիջանի զորամասի հրամանատարի տեղակալն էր անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով:
Մեր տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը մոտ 10 օր առաջ է ազատվել աշխատանքից: Դիլիջանից ստացված նախնական տվյալներով ՝ Մհեր Հակոբյանի հուղարկավորությունը կկատարվի սեպտեմբերի 20-ին՝ նրա 24-ամյակի օրը:
Մ. Հակոբյանն ամուսնացած չէր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև