Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրա կնոջ՝ Սանդրա Ռուլովսի, մոր և տատի գույքի վրա, այսօր հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ կալանքի տակ են վերցվել հողամասեր, Թբիլիսիում գտնվող տունը և Սաակաշվիլիի տատի հին մեքենան:
«Ցավոք, օրենքով մենք չենք կարող բողոքարկել այս որոշումը Վրաստանի դատարանում, այդ պատճառով կդիմենք Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան» , – ասել է փաստաբան Օտար Կախիձեն:
Էլեն Չիլինգարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում