Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավանում բացվեց առաջին ջերմաարդիականացված շենքը

Սեպտեմբեր 19,2014 16:32

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:

Շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ինչպես նաև շենքի բնակիչներ:

006
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է դրա արդիականությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի: Նա նաև տեղեկացրել է, որ շենքն առավել հարմարավետ դարձնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմակերպվել են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք ևս նպաստել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին և աջակից բոլոր կառույցներին ծրագրի հաջողված ընթացքի և արդյունավետ համագործակցության համար:

Շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչն իր հերթին թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:

Աշխատանքները ներառել են շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանհարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։ Շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ծրագրի հաջող իրագործման և ստեղծված հարմարավետ պայմանների համար, ինչպես նաև ընդգծել են ծրագրի արդյունավետությունը:

ՄԱԶԾ դիտարկմամբ՝ Էներգա¬արդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930