Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի համար վտանգ չի տեսնում

Սեպտեմբեր 19,2014 15:54

«Պետք է համբերություն ունենալ, և ամեն ինչ կպարզվի ու Լևոն Հայրապետյանը դուրս կգա: Մենք բոլորս՝ երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված է այդ խնդրով»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ իրեն չի՞ մտահոգում ռուսաստանաբնակ հայ բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման հարցը, այսպես պատասխանեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Շարունակելով նա ասաց. «Մենք այս հարցում համագործակցում ենք Հայաստանի հետ: Լևոն Հայրապետյանի խնդիրը մեզ համար ամենակարևորն է»: Այնուհետև վստահեցրեց, թե «ամեն ինչ կանեմ, որ գոնե այս ընթացքում Լևոնը տանը լինի»: Հակադարձմանը, թե նրա կալանքն արդեն մինչև հունվար երկարաձգվել է, պարոն Աբրահամյանն արձագանքեց. «Պիտի փորձենք օգտակար լինել: Հայրապետյանը ակտիվ բարերարություն է արել ՀՀ-ին, Ղարաբաղին, հիմա ժամանակն է, որ մենք մեր խոսքն ասենք նրա նկատմամբ: ՌԴ-ի ողջ հայությունն ուզում է մեկ բան, որ նա ազատության մեջ լինի մինչև դատավարության ավարտը: Եթե մարդ մեղավոր է, առավել ևս բարերար, մենք պետք է լինենք իրավաբանական դաշտում: Բայց ես համարում եմ, որ նա արդար է: Վլադիմիր Եվտուշենկովի՝ տնային կալանքը կարագացնի պրոցեսը: Եթե Եվտուշենկովն ինքը բոլոր հարցերին պատասխանի, այդ օրը Լևոնը դուրս կգա»:

Հարցին Կրեմլում ի՞նչ են խոսում՝ Հայաստանը Մինսկում ստորագրելու՞ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին փաստաթուղթ, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Դուք էլ եք լսում, թե ինչ են խոսում Կրեմլում…ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է, կան խնդիրները՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ, Ուկրաինայում իրավիճակ, դրանք, իհարկե, անկախ անդամակցությունից, չեն կարող ՀՀ-ի վրա չազդել, քանի որ Ռուսաստանում ապրում է երկուսուկես միլիոն հայություն: Ինչքան ՌԴ-ում լինի կայուն և ՌԴ-ն զարգանա, այնքան մեզ համար լավ»: Արա Աբրահամյանը ամփոփեց. «Ես պատճառներ չեմ տեսնում, որ չստորագրվի այդ փաստաթուղթը»:

Հարցին վտանգ չի՞ սպառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն առումով, որ ձերբակալվել է «Սիստեմա» ընկերության հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովը, իսկ Քոչարյանը «Սիստեմա» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է ու հնարավո՞ր է նա էլ ընդգրկվի գործում, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ընդհանրապես վտանգ չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը լրիվ ուրիշ ֆունկցիաներ, պարտականություններ ու աշխատանք ունի: Նա կապ չունի դրա հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930