Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ
Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության
տոնի առթիվ։
Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն»
շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու
հավակնող շարժում է: Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի
տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության,
քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերվող օրակարգային հարցեր։
Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը միտված է Հայաստանն ազատելու
նախկին գաղութարարի քայքայիչ ազդեցությունից և պաշտպանելու շարունակվող
կայսերապաշտական նկրտումներից:
Շանթ Հարությունյանի, նրա զինակիցների և որդու նկատմամբ
դրածո վարչախմբի կողմից իրագործվող «դատավարությունը» եւ պահանջված
ազատազրկումը գնահատում ենք հակամարդկային, հակաիրավական եւ
հակապետական, դատապարտում և հորդորում ենք քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներին եւ այլ հասարակական
կազմակերպություններին եւս դատապարտել այն։
«Երիտասարդ Պահպանողականներ» հ/կ
Համանախագահություն
19 Սեպտեմբեր, 2014 թ.