Քիչ առաջ Վերաքաննիչ քրեական դատարանում թեժ վիճաբանություն էր. Վիճում էին Հաղարծին գյուղի բնակիչներ Ալվարդ Թամրազյանն ու դատախազ Գ. Խանզադյանը:
Ալվարդ Թամրազյանի պատմելով, վիճաբանությունը սկսել է այն բանից, երբ դատարանում թմրանյութի իրացման մեղադրանքով իր որդին՝ Արմեն Թամրազյանը, հայտարարել է, որ գործով քննիչ Արման Հարությունյանն իր ձեռքին տեսնելով սեւ խալը, հարցրել է՝ « էդ խալը վկայում է, որ դու գոմի՞կ ես»:
Մեղադրյալը քննիչին պատմել է, որ նույն խալից մոր ձեռքին էլ կա:
Դատարանում Արմեն Թամրազյանի այս հայտարարությունից հետո՝ ըստ նրա,երբ դատարանը հեռացել էր խորհրդակցության սենյակ, դատախազը սկսել է սեռական բնույթի հայհոյանք տալ թե տուժողի, թե նրա մոր հասցեին ու արագ հեռացել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ