Լրահոս
Օրվա լրահոսը

«Ումով ո՞ւմ ենք փոխում, Ծառուկյան Գագիկով փոխում ենք Ալեքսանյան Սամվելի՞ն, ԲՀԿ-ում քանի՞ մականունավոր կա»

Սեպտեմբեր 19,2014 13:42

«Այսօր մենք ունենք իշխանություն, չունենք ընդդիմություն: Ունենք մի բան, որը մեկնաբանվում է որպես այլընտրանք, կամ ոչ իշխանական, բայց նրանք ընդդիմություն չեն: Պարադոքսների հետ գործ ունենք, որը կապ չունի քաղաքացիական հասարակության հետ»,- այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքացիական հասարակության մասին խոսելիս՝ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նա ասաց, որ հասարակությունը ամեն ընտրությունից ընտրություն անընդհատ հիասթափվում է, որովհետեւ չընտրելով իշխանություններին՝ իշխանություններն անցնում են, իսկ ընդդիմությունը չի կարողանում բանալի առաջարկել՝ խնդրի լուծմանը: Նա հարց ուղղեց. «Որոշել էի չանդրադառնալ Քառյակ-Եռյակի գործունեությանը, բայց ուզում եմ հարցնել՝ մենք ումո՞վ ենք ում փոխում: Քրեաօլիգարխիկ ԲՀԿ-ի հետ փոխում ենք քրեաօլիգարխիկ Հանրապետականի՞ն, ԲՀԿ-ում քանի՞ մականունավոր պատգամավորներ կան: Հենց իրենց ղեկավարը մականունավոր օլիգարխ է, որը երկար տարիներ օգտվել է քաղաքական մենաշնորհից: Հիմա էլ է օգտվում քաղաքական մենաշնորհից: Այսինքն ի՞նչ է ստացվում, մենք Ծառուկյան Գագիկով փոխում ենք Ալեքսանյան Սամվելի՞ն, Առաքել Մովսիսյանով փոխում ենք Միքայել Մելքումյանի՞ն: Ումո՞վ ենք ում փոխում, հակաբնական, հակատրամաբանական իրողություններ են: Այն նույն ուժը, որը այսօր ուղղակի ֆինանսավորում ունի ԲՀԿ-ից, Մարտի 1-ի փաստահավաք խմբի ներկայացուցիչը այդ ուժի`Անդրանիկ Քոչարյանը, 2011-ին ներկայացնում էր մի ցուցակ, որտեղ զենք են ստացել եւ ժողովրդի վրա կրակելու հրահանգ են տվել իրենց թիկնազորին անհատներ, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանն է: Ի դեպ, այդ ցուցակի մեջ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ զինամթերք, զինվորական հագուստ ստացած մարդն է: Այսինքն, ի՞նչ ենք մենք անում, մենք գնում ենք Մարտի 1-ի բացահայտմանը այն մարդու հետ, ում ասում ենք, որ նա Մարտի 1 է արե՞լ: Համակարգային փոփոխություն ենք անում Գագիկ Ծառուկյանո՞վ»:

Նարեկ Սամսոնյանը հիշեցրեց, որ մամուլում հրապարակում է եղել, թե ինչպես է վերջերս «Շանգրի Լա» խաղատանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը մեկին ծեծել. «Ինչի՞ չենք դրա մասին խոսում: Հասարակությունը շատ լավ հասկանում է: Մի քանի հազար դրամով հանրահավաքների բերման ենթարկվող քաղաքացիների մասին չի խոսքը: Հակաբնական է, երբ մի մականունավորին փոխում ենք մյուս մականունավորով ու ասում, որ գնում ենք երկրի ժողովրդավարացման ճանապարհով: Ռոբերտ Քոչարյանը, որը Հոկտեմբերի 27-ով է սկսել իր իշխանության տարիները, այդ մարդը եւս ոչ իշխանականների կնքահայրն է: Հիմա մենք ի՞նչ ենք անում: Պարզապես կարելի է փաստել մի բան՝ գոյություն ունի իշխանության համար մրցավազք: Այսօր խորհրդարանի մականունավոր պատգամավորները ոչնչով չեն տարբերվում ԲՀԿ-ի մականունավորներից: Իրենք էլ ունեն Նաիրա Զոհրաբյան, բայց նաեւ իրենք էլ ունեն Ալեքսանյան Սամվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Որ ասում եք, հենց ԲՀԿ-ի ղեկավարը մականունաոր օլիգարխ է, որն է Գագիկ Ծառուկյանի մականունը?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930