Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության «A» խմբի «Կուրիտիբա»-«Սան Պաուլու» թիմերի հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 3:1 հաշվով, հետաքրքիր միջադեպ է եղել:
Հանդիպման 87-րդ րոպեին կամերունցի Ժոել Տագեուն գրավել է մրցակցի դարպասը եւ խփած գոլը նշելու նպատակով վազել դեպի տրիբունաներ, ցատկել գովազդային վահանակների վրայով ու… անհետացել է: Ֆուտբոլիստն ընկել է դեպի հանդերձարան տանող նկուղ: Տագեուն պրծել է ցավոտ քերծվածքներով եւ մրցավարից դեղին քարտ ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ