Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ

Սեպտեմբեր 19,2014 12:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաև շինաղբի տեղափոխման աշխատանքներ: Այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում: Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ չսահմանված վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար կիրառվում է տուգանք. ֆիզիկական անձանց դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում`քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930