Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը համապատասխան վճարման կտրոնները պատրաստ է տրամադրել «ՉԻ»-ին. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 19,2014 12:42

«Չորրորդ իշխանությունը» երեկ «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո մեկնաբանել էր «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակումը՝ կապված գեներալ Մանվել Գրիգորյանի հարկային պարտավորությունների հետ։

Հրապարակմանը արձագանքել է ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը։ «ՉԻ»-ին ուղղված նամակում վերջինս տեղեկացրել է. «Հարգարժան խմբագիր, «Չորրորդ իշխանություն» թերթի սեպտեմբերի 18-ի «Առատաձեռն գեներալը» վերնագրված հրապարակման մեջ կատարված էր «վերլուծություն», գնահատականներ էին տրված ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասին, որոնց հիմքում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն էր։

…Տեղեկացնեմ, որ ձեր թերթի համար աղբյուր հանդիսացած հրապարակման մեջ ներկայացված էր, թե իբր «Կուարլինի» ՍՊԸ-ն (սա հենց ձեր մատնանշած ասֆալտի գործարանն է) տեղական բյուջե տարեկան ընդամենը 5026 դրամ է վճարում։ Իրականությունն այն է, որ ՍՊԸ-ի կողմից 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկ՝ 9026 դրամ։ Սակայն, եւս 229 000 դրամի գույքահարկ էլ վճարվել է Էջմիածնի քաղաքապետարանին։ Բանն այն է, որ «Կուարլինի» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 8: Իսկ իրավաբանական հասցեն Արշալույսից տեղափոխելն էլ իր նախապատմությունն է ունեցել։ Այն պահից, երբ Արշալույսի գյուղապետ է կարգվել Զարզանդ Գրիգորյանը, նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, սկսել է արհեստականորեն արգելքներ ստեղծել ընկերության համար։ Մասնավորապես, գյուղապետարանը, չի հատկացրել զրոյական տեղեկանք, որպեսզի ՍՊԸ-ն չկարողանա մասնակցել մրցույթների։ Իսկ եթե խոսում ենք «Կուարլինի» ՍՊԸ-ի հարկերի մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ 2013-ին այս ընկերությունը պետբյուջե է վճարել 128 մլն դրամից ավելի հարկ, բացի այդ 30 մլն դրամից ավելի վճարել է սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի համար։ Ասածս փաստերը հիմնավորող համապատասխան վճարման կտրոնները, անհրաժեշտության դեպքում, կարող է ներկայացնել «Կուարլինի» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը»:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930