Հատված երգչուհի Սոնա Շահգելդյանի հարցազրույցից:
– Հաճախ հանդես եք գալիս Ձեր կոլեգաների նմանակումներով։ Բողոքներ կամ գոհունակության դրսեւորումներ եղե՞լ են։
– Ամբողջ աշխարհում ընդունված ձեւաչափ է նմանակումներ անելը։ Համաշխարհային մեծության աստղերն էլ են նմանակում իրենց կոլեգաներին։ Ինքս կարողանում եմ նմանակել ոչ միայն մեր արտիստներին ու իրենց ձայնով երգել, այլեւ՝ համաշխարհային մեծության աստղերին եւս։ Դա բնատուր տաղանդ է, եւ ես միայն ուրախ եմ, որ կարողանում եմ այդքան ծավալվել, որ բացի իմ ձայնով երգելուց, երգում եմ նաեւ զանազան ձայնային ինտոնացիաներով ու չափերով։
Որեւէ բացասական արձագանք չեմ լսել այսքան ժամանակ։ «Վիտամին» ակումբի տղաների նախաձեռնությունն էր այդ ամենը։ Նրանք առաջարկեցին այսպիսի նորամուծություն անել, ես էլ չմերժեցի։ Ինձ էլ ոգեւորեց այդ գաղափարը։
Կարդացեք նաև
Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում