Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեեւ հոկտեմբերի 10-ը նախանշված է որպես բեկումնային իրադարձությունների օր, չի բացառվում, որ այս անգամ եւս այն լինի անպտուղ «ֆալշստարտի» օր. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2014 11:36

Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե եռյակն ինչ պահանջներով եւ ինչ հայեցակարգով է սկսելու հանրահավաքային պայքարը, արդյոք լինելու է ամբողջական իշխանափոխության կամ կառավարության հրաժարականի պահանջ, թե եռյակն առայժմ բավարարվելու է իր 12 կետանոց պահանջագրի վերաձեւակերպմամբ։ Ավելին՝ չի բացառվում, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը լինեն նոր անակնկալներ՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Ժառանգության» դիրքորոշման մասով, եւ արդյունքում հանրահավաքը վարեն «քաղաքագիտական վերլուծությամբ պսակված» երկու ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։

Նույնքան անհատակ է նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը։ Այստեղ եւս անակնկալները չեն բացառվում, դրանք կարող են լինել ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի կողմից, ընդ որում՝ նոր՝ տնտեսական բնույթի պահանջների տեսքով։ Ի վերջո, ակնհայտ է, որ այսօր Հայաստանի անդամակցությամբ շահագրգիռ միակ երկիրը Ռուսաստանն է, ուստի նրա հետ բազմաթիվ խնդիրներ ունեցող ԵՏՄ մյուս երկու անդամները դժվար թե հեշտացնեն Ռուսաստանի կցորդի անդամակցության գործընթացը։
Մի խոսքով՝ թեեւ առաջիկա հոկտեմբերի 10-ը նախանշված է որպես նշանակալի, եթե չասենք՝ բեկումնային իրադարձությունների օր, չի բացառվում, որ այս անգամ եւս այն լինի անպտուղ «ֆալշստարտի» օր։ Ճիշտ այնպես, ինչպես հինգ տարի առաջ՝ 2009–ին՝ Ցյուրիխում հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման դեպքում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930